SSARM
Ընկերությունը հիմնադրվել է 2009թ.-ին: Ընկերության գործունեության հիմնական ուղղությունն է բարձրորակ և մատչելի էլեկտրոնիկայի և ակսեսուարների ներկրումը և հետագա վաճառքը Հայաստանի Հանրապետությունում: Ընկերությունը զբաղվում է ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ առևտրով: Անմիջապես արտադրողից ձեռք բերելով՝ մենք ապահովում ենք ամենացածր գները տարածաշրջանում:
Մեր տեսականու հիմնական բաղադրիչներն են՝ Անվտանգության համակարգեր, տեսախցիկներ, տեսաձայնագրող սարքեր և դրանց համալրողները: Ավտո էլեկտրոնիկա՝ հետընթաց համակարգեր, տեսախցիկներ, վիդեո ռեգիստրատորներ, ռադար դետեկտորներ, բլյութուդ համակարգեր, սառնարաններ, լեդ լուսավորություն և այլն: Համակարգչային ակսեսուարներ՝ բարձրախոսներ, մկնիկներ, լարեր, ստեղնաշարեր և այլն: Բջջային հեռախոսների ակսեսուարներ՝ լիցքավորիչներ, լարեր, արտաքին մարտկոցներ, ականջակալներ և այլն: Ինչպես նաև կատարում ենք անվտանգության համակարգերի և տեսախցիկների տեղադրման և սպասարկման աշխատանքներ:
Հանդիսանում ենք բարձրորակ արտադրանք ապահովող այնպիսի ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը հայաստանում, ինչպիսիք են՝ iSmart, Safe Mode, Anytek, KComfort, USCCTV, WANMA, Anka, CONCOX և այլն: Մենք իրականացնում ենք վաճառք քարտային, փոխանցման և կանխիկ տարբերակներով: Մեր բոլոր հաճախորդներն ու գործընկերները մեզ համար առաջնային տեղում են:
Տնօրեն՝ Սամսոն Գրիգորյան